ՀՀԿ-ն այսօր ժամը 20:30-ին Գործադիր մարմնի նիստ է հրավիրել: «Նիստում քննարկվելու է նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարին վերաբերող հարցեր»՝ ասել է ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Նա նիստը պայմանավորել է աշխատանքային անհրաժեշտությամբ:
Օրակարգում լինելո՞ւ է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակությունը հարցին ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահը պատասխանել է. «Օրակարգը ձևավորվում է տեղում՝ նախագահի ու ԳՄ անդամների առաջարկությամբ»: Ռուբեն Թադևոսյանը փոխանցեց, որ հինգշաբթի օրը նույնպես տեղի կունենա ԳՄ նիստ: